22.05.2013, 08:25
Արթնացել եմ ժամը վեցին ու մինչև հիմա ոչինչ չեմ արել: Ժամը 10-ին ֆիզկուլտուրայի քննության եմ. ոչինչ… Չեմ ուզում գնալ, որովհետև նման տեսակի ամեն ինչ հուշում է, որ մոտ է այն պահը, երբ պետք է ցտեսություն ասենք մեր կրթօջախին ու գնանք հավետ, էլ երբեք չվերադառնանք:
Բայց ինչպե՞ս: Ինչպե՞ս կարող ենք այլևս առավոտյան չմտնել դպրոց, նայել ուրախ ու ժպտերես մարդկանց, հասկանալ, հավատալ, որ կյանքը հիասքանչ է, որ ամեն ինչ պատված է բարությամբ ու հոգատարությամբ, որ այօր էլ պետք է սովորեմ ավելի շատ բան, քան երեկ, որ ուրախանամ ու անհոգ լինեմ, որովհետև վաղը նույնպես գալու եմ, սովորեմ է՜լ ավելին, քան այսօր: Այստեղ նորից առաջ է քաշվում իմ նախկին գրառումներից մեկի վերնագիրը))) Ինչպե՞ս եմ ես ապրելու առանց իմ դպրոցի:
Գիտեմ՝ հաստատ շատ բան է փոխվելու իմ կյանքում, բայց ես կփորձեմ մնալ նույնը, մնալ այնպիսին, ինչպիսին ինձ սովորեցրել է լինել իմ կրթահամալիրը, կմնամ նորից բարի, ուրախ հոգատար, ինչպես եղել է իմ կրթահամալիրում ամեն օր: Ես հաստատ գիտեմ, որ ուրիշ տեղ չեն լինի այպիսի դրական լիցքեր, այպիսի տարբեր մարդիկ, այսպիսի կրթահամալիր, այպիսի կրթական շինություն:
Ես երբեք չեմ մոռանա թեկուզ քիչ, բայց այստեղ անցկացրած տարիները, որոնք ինձ սովորեցրին այնքան բան, ինչքան ինձ պետք է իմ ամբողջ կյանքում: Շնորհակալ եմ բոլոր բոլորին. սիրում եմ ձեզ ու երբեք չեմ մոռանա այն, ինչ դուք ստեղծել եք:
Իսկ հիմա գնամ պատրաստվեմ, թե չէ հաստատ քննությունից կուշանամ :Դ