Գրական հանդիպում դրական Հովսեփ Նալբանդյանի հետ

հովսեփ նալբանդյան Թերևս մեր համալսարանում դրական և միտքը հետաքրքիր ձևով շարժող երևույթներն այդքան էլ շատ չեն, կամ, կարելի է ասել, որ չկան, բայց և այնուամենայնիվ լինում են բացառություններ, հանդիպումներ, զրույցներ, ոչ ձանձրալի դասաժամեր: Այդ հատուկենտ երևույնթն այսօր ողջունեց մեզ, ժպտաց և սովորեցրեց, բացեց ու բացահայտեց` շատ անհասկանալի ու անհասանելի լինելով հանդերձ 🙂 Զրույցը եղավ շատ մտերիմիկ ու հաճելի, շատ ազատ և բաց, շա՜տ-շա՜տ զրույց 🙂 Այն սկսվեց մեր ֆակուլտետի դեկանի դրվատանքով, որն ուղղված էր, իհարկե, մտավորականին 🙂 Իր հեռանալուց հետո պարոն Նալբանդյանն սկսեց զրուցել, պատմել, բարձրացրեց և քննարկեց շատ արդի հարցեր, նույնիսկ կիսեց իր սրտի խոսքը, իր հոգու ցավը, ներկայացրեց իր գործունեությունը, իր գրքերը, հատորները, խոսեց հայերենի, հայերենի գեղեցկության, հայաբանության մասին և հորդորեց մեզ մեր միջից դուրս հանել օտարամոլ բառերը, ինչպես ինքն է անում. դրա վառ ապացույցն էլ նրա անունն ու ազգանունը հայաբար փոխելն էր` դարձնելով` Արմեն Բայդունի: Նշեց իր համար հայրենասիրության չափանիշները, հակառակվեց ու պնդեց, որ հայրենասիրությունը հայրենիքում մնալը չէ այլ` հայրենիքի համար կարևոր ու նշանակալից գործեր կատարելը: Օրինակ բերեց Շառլ Ազնավուրին, Քրք Քրքորյանին` իր խոսքը հստակեցնելու համար:
Նա նաև շատ երիտասարդ է, թեև մազերն արդեն մի փոքր ճերմակ են, և նա էլ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է ճամփորդել, անսահման ստեղծագործել, սովորել, եղել է 29 երկրում և 182 քաղաքում, բայց և այնպես խոսքից առաջ նշեց՝ «ընդամենը» բառը: Գիտի վեց լեզու և նորից` ընդամենը: Պնդեց, որ համացանցը միշտ չէ, որ տալիս այն, ինչ իրենից ակնկալվում է, փոխարենը գիրքը ճշգրիտ է ու անփոփոխ, մնայուն է ու ամենակարևորը` արժեք, հայտնաբերեց և փոխանցեց համացանցի և գրքի բոլոր հնարավոր տարբերությունները, նույնիսկ նշեց, որ իր ոչ մի հատոր համացանցում չկա: Խորհուրդ տվեց օրվա մեջ մի քանի րոպե ազատ ժամանակ գտնել և այն նվիրաբերել գրքի ընթերցանությանը, մտքի զարգացմանը: Մեջբերեց իր օրինակը. իր գրադարանում կա 4700 գիրք, որոնք գրված են աշխարհի ութ տարբեր լեզուներով: Այսպիսով, հաջորդեցին հարցերը և դրանցից մեկն էլ գրականագետի` ստեղծագործության տանող հնարավոր փորձերին և հետաքրքրության հորիզոնին էր վերաբերվում: Այս հարցին նա հստակ պատասխանեց.«Ես գրել եմ դեռահաս տարիքում, բայց դրանք երբևէ չեմ հրատարակի»: Նաև նշեց, որ դրանք գրել է զինծառայությունից առաջ, որտեղից էլ հարց ծագեց, թե որտեղ է արժանապատիվ գրականագետը իր արժանապատիվ պարտքը կատարել: Սիրիայում է նա ծառայել, նույնիսկ մասնակցել է պատերազմի, ստացել է տասնմեկ վնասվածք, և իր պնդմամբ նրան փրկել են իր քահանա հոր բազմաթիվ աղոթքները:
Այն հարցին, թե ինչու է եկել Հայաստան, որն է նպատակն այս անգամ, նա պատասխանեց, որ նպատակը իր`  «Մեսրոպ Մաշտոց Մեծաշնորհ» հատորը ներկայացնելն էր, նաև շրջել համալսարաններում և տարբեր կրթական հաստատություններում` նմանատիպ զրույցներով ելույթ ունենալու համար. այս ամենը նույնպես ազգանվեր գործ է:
Հանդիպման վերջում բոլորս միասնական նկարվեցինք` հուսալով, որ մեր միջից մեկը անպայման Հայաստանի Հանրապետության ապագա նախագահն է լինելու 🙂

Հ.Գ. եթե հետաքրքրեց, կարող եք այցելել նրա բլոգ և ավելի խորը ուսումնասիրել, հասկանալ նրա առաքելությունն ու աշխատանքի նպատակը` http://bydouni.blogspot.com/

Գլաձորի համալսարան

Ովքեր թեկուզ մի փոքր տեղեկություն ունեն Երևանի <<Գլաձոր>> համալսարանի մասին՝ հիմա կմտածեն, որ այս հոդվածս դրա մասին է: Այդպես են մտածել նաև բոլոր հարցվածները:

Բայց սա բնավ դրա մասին չէ: Գլաձորի համալսարանը եղել է միջնադարյան եզակի ու նմանը չունեցող կրթօջախ, որի մասին կփորձեմ ներկայացնել այնքան ինֆորմացիա, որքան ունեմ:
Սկսեմ ամենասկզբից. 13-րդ դար, ծանր ժամանակներ: Հայաստանը ողողված էր մոնղոլ-թաթարական ցեղերով: Փոքր-ինչ ապահով վայր էր Սյունիքի Վայոց Ձոր գավառը, իսկ հայոց միջնադարյան կանոնագրքում նշվում է, որ կրթօջախը պետք է լինի ապահով և մեկուսի վայրում:
Հենց այդ թվականներին  ուսուցչապետ Ներսես Մշեցին այստեղ է գալիս իր աշակերտների հետ, որի մասին հետագայում գրել է, որ իրենց այնտեղ ընդունեցին մեծ ոգևորությամբ, սիրալիր, այնպես, ինչպես հարազատին:
Հենց այդ թվականին՝ 1280թ. Օրբելյան և Պռոշյան իշխանական տների օգնությամբ  հիմնվեց Գլաձորի դպրոցը, որը շուտով՝ 1284թ.-ին ընտրված մեծ ռաբունապետի(ռեկտորի)՝Եսայի Նշեցու ջանքերով, 1291թ.-ին դարձավ նշանավոր համալսարան: Այն Օքսֆորդի, Քեմբրիջի ժամանակակիցն է, սակայն, ցավոք, ոչ բախտակիցը:
Կրթօջախը գոյատևել է 60 տարի, սակայն դա էլ բավարար է եղել նրան իր հետքը թողնելու հայոց պատմություն վրա: Այստեղ սովորել է շուրջ 360 սան, որոնց դասավանդել են 20-ից ավելի վարդապետներ ու ռաբունապետներ:

image-1-areni-225x225
Համալսարանի պատին եղել է արևի ժամացույց, որի տակ գրված էր. <<Ամենայն ժամ բազմապատկիր գիտելիքը քո>>, որն էլ հավանաբար եղել է կրթօջախի կարգախոսը:
Կրթօջախն ունեցել է իր կանոնագիրքը, որի մասին մի փոքր կպատմեմ:
Նախ, չքավոր սաների կրթությունը եղել է անվճար. այս համակարգը հիմնվել է Մաշտոցյան ժամանակներում:
Կանոնագրքում գրված է նաև, որ ուսուցիչը պետք է անի ամեն ինչ, որ աշակերտը գերազանցի իրեն:
ԵՎ ամենավերջում, երբ սանն արդեն շրջանավարտ է, նա դրվատում է իր ուզուցչին հետևյալ տողերով. <<Ո՜վ դու հոգևոր հայր, տարակուսանքի մեջ եմ. ինչի՞ հետ համեմատեմ քեզ: Հոգևոր հացի սեղան ես դու>>:
Այնուհետև ուսուցիչը նրան էր հանձնում գավազանը, որից հետո սանն արդեն կարող էր շրջել Հայաստանի բոլոր գավառներում և պատմել բոլորին այն, ինչ գիտի, ուսուցանել մանուկներին և նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
Կրթօջախում դասավանդվել է՝ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, թվաբանություն, երկրաչափություն, երաժշտություն, աստղաբաշխություն:
5_374_1299257204
Քերականության մասին ավելորդ եմ համարում խոսել, քանի որ այն զուտ անգիր է:
Եսայի Նշեցու կարծիքով՝ ճարտասանությունն ու տրամաբանությունը պետք է իմանար յուրաքանչյուր սան:
Նրա հավաստմամբ՝ թվաբանությունն ու երկրաչափությունն այն առարկաներն են, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր բնագավառում, յուրաքանչոյւր մարդու:
Երաժշտություն. սա թերևս ամենահոգևոր առարկան էր բոլորից, որի մասին ուսուցիչը գրել է այսպես. <<Մի՛ երգիր անմտաբար, ինչպես ջուրն է հոսում ծորակից>>:
Եվ վերջում աստաբաշխությունը, որը երևի ամենասիրելի առարկաներից է եղել համալսարանում, քանի որ աշխարհի և ոչ մի անկյունում աստղալից երկինքը երևի այդքան գեղեցիկ չէ, ինչքան Վայոց Ձորում: Այս առարկայի միջոցով նրանք ավելի են ամրապնդել իրենց գիտելիքները տիեզերքի մասին:

Համալսարանի շրջանավարնտները աչքի են ընկել իրենց գիտելիքի անսահման պաշարով ու ստեղծագործական մտքի փայլուն դրսևորմամբ: Դրա վառ ապացույցն է Նորավանքը, որը կառուցվել է Գլաձորի շրջանավարտների ձեռքով, որը ժամանակին եղել է Գլաձորի վանական դպրոց:
Եզակի նմուշ է նաև Զորաց եկեղեցին, որն ունի մեկ պատարագամատույց խորան, իսկ սրահի դեր է կատարում առջևում սփռված դաշտը:
Անկրկնելի է նաև Արենի Սբ. Գրիգոր Նահատակը. այն միակ նմուշն է, որի գմբեթը հիմնված է երկու սյունի վրա: Այն նաև առաջինն է եղել իր՝ խաչաձև պատուհանի բացվածքով:
Այն, որ <<Գլաձոր>>-ը մեծ նշանակություն է թողել պատմության մեջ, ապացուցում է նաև Մոմիկ Վարդպետը, ով համալսարանի շրջանավարտ, հետագայում նաև գրչատան արվեստանոցի ղեկավարն է եղել:Նրա քանդակները, մանրանկարները սփռված են աշխարհով մեկ, իսկ նմանը չունեցող խաչքարերը զարդարում էին հայկական եկեղեցիները:

1984թ.-ին նշվեց կրթօջախի 700 ամյակը, որն իրականացվեց մեծ տոնախմբությամբ:
Վայոց Ձորը լիքն էր մարդկանցով, որոնց թիվը գերազանցում էր կես միլիոնը: Ասպնջական ընտանիքներն հյուրասիրում էին բոլոր հյուրերին, ուղեկցում նրանց զուռնայով ու դհոլով, երգում, պարում ու ուրախանում:
Ահա այսպես էլ ավարտվում է Գլաձորի պատմությունը. այն հիմա  Արատեսի բարձրադիր վանքն է, որը վերջին ավերումից հետո, ցավոք, չի վերակառուցվել:
g_i
Հիմա այն դարձել է թանգարան, որտեղ գնացողը պարզ գիտի, թե ինչ է Գլաձորը))
IF
Մեզ միայն մնում է իմանալ նրա պատմությունը, հասկանալ նրա անսահման մեծ դերն ու նշանակությունը ու հպարտանալ նրանով:

Իսկ վերջում մի փոքր հատված այն ֆիլմից, որից հիմա վերցրել եմ այս ինֆորմացիան ու մատուցում եմ ձեզ.
<<Ժողովուրդը մեռնում է ոչ ռազմի դաշտում և ոչ էլ օտարի կրնկի տակ: Ժողովուրդը մեռնում է առանց գրքի և դպրության, առանց մշակույթի, իր սեփական օջախներում, իր տանը, երբ այնտեղ չի հնչում մայրենի լեզուն: Ժողովուրդը, որ պահում է իր մտքի լույսը, չի մեռնի>>:

Շներհակալություն ֆիլմի հեղինակներին ու անձնակազմին:

Թարգմանություն))

Աֆորիզմներ՝ էկոլոգիայի մասին: (Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան)

Человеку мало быть венцом природы – он стремится стать ее венком.
Մարդուն քիչ է լինել բնության թագը, նա ձգտում է դառնալ նրա ծաղկեպսակը:

Как ухитряются отравлять воздух и воду наши неработающие заводы?
Մեր չաշխատող գործարանները ինչպես են կարողանում թունավորել օդն ու ջուրը
Բնությունը ի վիճակի չէ մարսել միայն մարդու ուղեղի կենսագործունեության մթերքները:

Не зарывайте свой талант в землю, – не губите экологию…
Մի թաղեք ձեր տաղանդը հողի մեջ, մի փչացրեք միջավայրը:

Гераклит утверждал, что в одну реку нельзя вступить дважды. Современные экологи утверждают, что есть реки, в которые нельзя вступить и раза.
Հերկուլեսը պնդում էր, որ նույն գետը չի կարելի մտնել երկու անգամ. Ժամանակակից էկոլոգները պնդում են, որ կան այնպիսի գետեր, որոնց մեջ չի կարելի մտնել նույնիսկ մեկ անգամ:

Экологи полагают, что журавль в небе лучше, чем синица в руках.
Էկոլոգները մտածում են, որ ավելի լավ է կռունկը լինի երկնքում, քան ճնճղուկը ձեռքերում:
Природный газ – это кислород экономики, перекрывающий кислород экологии.
Բնական գազը տնտեսության թթվածինն է, որը փակում է միջավայրի թթվածինը:

Не превращайте окружающую нас среду в обескураживающую!
Մի դարձրեք մեզ շրջապատող միջավայրը մտահոգիչ:

Ничто в природе не исчезает бесследно, кроме окружающей нас среды.
Ոչինչ չի անհայտանում բնության մեջ անհետ, բացի մեզ շրջապատող մթնոլորտից:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ԵՂԵՌՆ

1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները մտահոգվելով Ռուսաստանի հաջողություններից, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ:  Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը: Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք: Եվ թուրքական կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև…

Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ:

Հայերն իրենց պատմական հայրենիքում ենթարկվում էին նաև սպիտակ եղեռնի. ողջ թուրքական պետության տարածքում հայերն ամենուր ենթակա էին ազգային, կրոնական, տնտեսական ճնշումների: Հայ բնակչության նկատմամբ հալածանքներ էին իրականացվում կրոնական պատկանելության պատճառով. հայերը, իրենց ապահով չզգալով  որպես քրիստոնյա-լուսավորչական, շատ դեպքերում հավատափոխ էին լինում և ընդունում կաթոլիկ դավանանք: Հայը կայսրության մեջ որպես ռայա` իրավազուրկ էր. անգամ  նրա վկայությունը դատարանում չէր անցնում: Հայը զենք կրելու իրավունք չուներ, նրա բոլոր գործողությունները սահմանափակ էին: Մեծ էին հատկապես տնտեսական ճնշումները հայության նկատմամբ:

Մինչ ցեղասպանություն իրականացնելը Թուրքիայի կառավարությունը մանրամասն ծրագրել ու հաշվարկել էր ամեն ինչ: Հստակ գործում էր պետական մեքենան, արվում էր ամեն ինչ գաղտնապահություն ապահովելու, հայությանը մեկուսացնելու և անդամալույծ դարձնելու համար: Արևմտահայությունը մնացել էր առանց առաջնորդի: Հուսալքված ու բարոյալքված էին հայ քաղաքական կուսակցությունները: Հայկական բնակավայրերի միջև կապը կտրված էր, արգելված էր անգամ փոստային կապը: Արգելվեց տեղափոխությունը երկրի տարածքում: Կազմվեցին ազդեցիկ հայերի, հասարակական գործիչների և մտավորականների ցուցակներ:

Երիտթուրքական կառավարությունը «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: Այդ նպատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը: Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ:

1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությոնները: Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը:

1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ
30 000 հայերի կյանք:

Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները է՜լ ավելի սաստկացան: 1911թ.-ի հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով:
Այդպես ողջ Օսմանյան Կայսրութունը պատրաստվեց հայերին վերջնական հարվածը տալու: Հայերի բնաջնջման գործը իրենց ձեռքը վերցրեցին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլոք:

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան 60 հզ. հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Continue reading

Գրված և չգրված օրենքերի խաչմերուկում

Մենք բոլորս  մարդ ենք, բոլորս ունենք նույն իրավունքները, որովհետև նույնն ենք:   Չկա ոչ մի խտրականություն: Մենք ապրում ենք նույն մոլորակում, որտեղ էլ տարբեր հասարակություններ ձևավորում են իրենց պետությունը, քաղաքը, թաղամասը և այլն… Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ որոշ մարդիկ, իրենց հավելյալ արտոնություններ տալով , բնավ չեն համապատասխանում վերը նշվածին, բայց… Մենք պետք է հասկանանք, որ հենց այդ մարդկանց շնորհիվ ենք մենք դաստիարակվում, տարբերում օրինականն ու անօրենը, փորձում չնմանվել նրանց, լավագույն դեպքում՝ ուղղել: Ինչպես ասել է Լակորդերը՝ օրինավորը նա է, ով իր իրավունքը չափում է իր պարտքերով:
Լավ, հիմա խոսենք մեր երկրի օրենքների, նրանց գործունեության, դերի ու կարևորության մասին: Օրենքները կարգավորում են մարդկանց կյանքը, ապահովում նրանց անվտանգությունը, պաշտպանում նրանց իրավունքներն ու ստեղծում կայուն պետություն, հասարակություն: Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն էլ ապրեն: Հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց օրենքների, առանց ոստիկանների ու առանց հանցագործների: Եթե չլինեին այս երեքից և ոչ մեկը, կյանքը կլիներ կատարյալ: Մարդիկ կապրեին հանգիստ, ապահով ու երջանիկ: Եթե մարդու գիտակցությունը հասներ այն աստիճանին, որ հասկանար՝ ուրիշինը յուրացնելը սխալ է, լինի դա կյանք, գույք, ունեցվածք, թե ուրիշ բան, չէին լինի օրենքներ նրանց դեմ, չէին լինի ոստիկաններ նրանց դեմ, ու ամեն ինչ կլիներ անթերի, բայց…
Վերադառնանք իրականությանն ու շատ չխոսենք այն բաների մասին, որոնց հասնելն անհնար է: Ինչո՞ւ է անհնար, ինչո՞ւ են մարդիկ չարանում իրար հանդեպ, ինչո՞ւ չեն հասկանում միմյանց, ինչո՞ւ են իրար ցավ ու վնաս պատճառում: Պատճառը հենց սոցիալական, հոգեկան ու երկրի հետամնաց վիճակն է: Սկսեմ ամենաառջին միտումից:
Մարդը չի կարող պահել իրեն, իր ընտանիքը, իր երեխային, կամ ապահովել իր՝ խաղատան կամ ալկոհոլի համար անհրաժեշտ գումարը, չունի աշխատանք, ծույլ է ու տգետ… Ի՞նչ անել, որտեղի՞ց գտնել անհրաժեշտ գումարը: Նման մարդկանց մտքով միանգամից անցնում է գողանալն ու թալանելը: Այդ պահին նրանց միայն հետաքրքրում են իրենք, ու վերջ: Հենց սա է պատճառը, որ մարդը գողանում է ուրիշինը՝ չմտածելով հենց իր մասին, իր հոգու, ֆիզիկական ու խղճի մասին: Նրանք գիտեն, որ օրենքն արգելում է նրանց գողանալ, բայց միևնույն է, նրանք գողանում են:
Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդը կարող է անել ամեն ինչ: Նման վիճակում նա կարող է գտնվել վրեժի ծարավից, կամ դավաճանված լինելուց: Ու սպանում դիմացինին՝ նորից չմտածելով այն մասին, որ իրեն արգելված է դա անել: Մի խոսքով… Հասարակությունն ունի պահանջներ, ունի գումարի կարիք ու ստիպված գնում է օրենքին դեմ՝ վնասելով թե’ իրեն, թե’ դիմացինին: Համենայն դեպս, այդ ժամանակ ոչ ոք չի մտածում օրենքը չխախտելու մասին:
Չկա մի մարդ, ով երբեք չի խախտել օրենքը, լինի դա դիտմամբ, թե պատահմամբ: Խախտումներ առավելապես նկատվում են վարորդների կողմից, որոնց մեծ մասը տեղյակ են իրենց խախտման մասին:
Կա օրենք, ըստ որի արգելվում են կանգնած ուղևորները հասարակական տրանսպորտում: Ինչպես ասվում է՝ օրենքը օրենք չի կարող լինել, եթե նրա ետևում չկա գործադրելու կարող ուժ: Բոլորս էլ գիտենք, որ այս օրենքը մեր երկրում չի գործում: Նույն հաջողությամբ, չի գործում նաև այն օրենքը՝ ըստ որի վարակիչ հիվանդություններով քաղաքացիները չեն կարող օգտվել հասարական տրանսպորտից, բայց վարորդին չի հետաքրքրում, թե ուղևորը հիվանդ է, կիսամեռ, թե վարակված: Արդյունքում տուժում են բոլոր ուղևորները: Ես չգիտեմ, թե այս հարցին ինչպես կարելի է լուծում տալ, բայց այն, որ մեր երկրում երթուղայինները անմխիթար վիճակում են, փաստ է:
Իհարկե, կան օրինապահ մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են շտկել մեր երկրի թերությունները, լրացնել պակասը, բայց նման մարդիկ շատ քիչ են: Դա էլ է մեր երկրի բացասական կողմերից մեկը, որ ոչ մեկին չեն հետաքրքրում ուրիշի կյանքը, երկրի օրենքները: Մարդիկ ապրում են հենց այդ պահի համար, այդ ակնթարթով, ինչպես իրենց է հարմար:

Բայց հուրախություն և ի զարմանս ինձ՝ վերջերս քաղաքացիները սկսել են ավելի օրինապահ լինել անցումների նկատմամբ: Նկատել եմ, որ վարորդները արգելակում են անցումների մոտ՝ թուլյ տալով մարդկանց հանգիստ անցնել փողոցը: Իհարկե, դեռ բոլորի համար չէ, որ սա գործում է, բայց մեծ մասը տեսնում է ու սովորում: Իսկ մարդիկ էլ սկսել են շատ օգտվել անցումներից ու մեծ մասը հենց այդ միջոցով է անցնում ճանապարհը:

Որոշ չգրված օրենքներ ավելի ամուր են բոլոր գրվածներից: Կա այսպիսի միտում, որը մեզնից շատերը կհաստատեն: Իհարկե, չգրված օրենքներ շատ կան, և ամենքիս համար դրանք տարբեր են: Օրինակ՝ ինձ համար չգրված օրենք է առավոտյան լվացվելը, տատիկիս համար՝ մեզ համար ճաշ պատրաստելը, հայրիկիս համար՝ գումար վաստակելը և այլն… Չգրված օրենքները տվյալ դեպքում համարվում են պարտականություններ, որոնք ստեղծում ենք մենք ինքներս:

Մեր երկրում չգրված օրենք է, որ տղամարդը պետք է գումար վաստակի, որ կինը պետք է հեզ լինի, երեխան՝ լսող: Նման բան սահմանադրության մեջ չկա, բայց կա գրեթե բոլոր ընտանիքներում:

Օրինակ՝ բոլորս էլ գիտենք, որ մարդիկ իրար նկատմամբ պիտի հանդուրժող լինեն։ Բայց գիտենք նաև, որ առաջ գնալու համար հաճախ խանգարում են իրար։ Գրված օրենքով դրա համար դատ չի հասնում։ Իսկ չգրվածո՞վ։

Կան գրված ու չգրված օրեքների համար սահմանված պատիժներ: Գրված օրենքները խախտելու համար մեզ պատժում է կառավարությունը, իսկ չգրվա՞ծ: Միգուցե հասարակությունը՞: Միգուցե, կրկի՞ն կառավարությունը, բայց այս անգամ՝ ոչ ոստիկանի համազգեստով:
Ինչևէ, հուսանք, որ մի օր կհասնենք այնպիսի կատարելության, որին ձգտում ենք բոլորս, որտեղ կա լավն ու բարին, կա օրենք ու օրենքին հետևող, կա լավ կառավարություն, օրինավոր քաղաքացի ու փայլուն պետություն:

http://youtu.be/WBIxbNT-gQ8 Սա էլ մի հոլովակ է, որը նկարել եմ մեր պատշգամբից:

Չգիտեմ(((

Եկավ նոր օր, ամեն ինչը նոր, ու ես հենց հիմա ուզում եմ ինչ-որ բան գրել: Կապ չունի՝ ինչ, ուզում եմ: Երևի ուզում եմ, որովհետև երեկ կարդում էի Anne Frank- The Diary Of A Young Girl, ու հիմա պարզապես սիրահարվել եմ այդ գրքին:
Աղջիկն ամեն ինչ գրում էր այնտեղ. կարևոր ու անկարևոր բաներ իր կամ ուրիշների կյանքից… Ամեն ինչ… Հատկապես պատերազմի ու իր ապրումների մասին… Ու այդ ամենը գրում էր այնպես, որ բոլորին հետաքրքիր լինի: Նա ինձնից շատ փոքր էր, երբ սկսել է գրել իր կյանքը (13 տարեկան), բայց ամեն ինչ այնքան գեղեցիկ, այնքան անսպասելի է, որ եթե ես չիմանայի նրա տարիքը, միգուցե նրան ավելի մեծ պատկերացնեի: Երեկ կարդում էի այդ գրքի մասին տարբեր կարծիքներ, որոնք գրել են ինձ նման մարդիկ՝ այդ գիրքը կարդալուց հետո (չնայած, ես դեռ չեմ վերջացրել) ու կային շատ տարբեր մտքեր. ոմանց դուր էր եկել, ոմանք էլ ասում են, որ պարզապես դեռահասի մտքեր են՝ անիմաստ ու անհետաքրքիր: Միգուցե, եթե ես մեծ տարիքում կարդայի, ինձ դուր չգար, բայց հիմա ես ամբողջովին տարվել եմ այդ գրքով ու չեմ համբերում, թե երբ եմ վերջացնելու: Ասեմ, որ սկսել եմ երեկ ու արդեն գրքի կեսից մի՜ քիչ պակաս մասը կարդացել եմ: Ամբողջ գիշեր լսում էի տատիկիս գոռգոռոցները, թե գնամ քնեմ, գնամ քնեմ… Բայց ես կարդում էի, կարդում ու կարդում, մինչև համբերությանս բաժակը լցվեց, ու ես ստիպված գնացի «քնելու»: Պառկեցի ու սկսեցի մտածել գրքի մասին: Ուզում էի հետ գալ, միացնել համակարգիչն ու շարունակել կարդալ, բայց հետո հասկացա, որ տատիկս էլ է մարդ ու քնել է ուզում:  Ուզում էի ուղեղս անջատել, քնել, բայց միևնույն է, գրքից հատվածներ ֆիլմի նման գալիս էին փակ աչքերիս առաջ, ու ես սկսում էի վախենալ: Սկսում էի պատկերացնել ինձ նրա փոխարեն՝ հայրիկի գրկում կուչ եկած ու պատերազմի պայթյուններից վախեցած: Չեմ հիշում՝ ինչպես քնեցի, բայց մի բան հաստատ հիշում եմ… Երբ պառկեցի քնելու, արդեն գիշերվա ժամը չորսն էր, թե երբ եմ քնել, դա չգիտեմ…
Սա էլ իմ չգիտեմը :Դ
Չգիտեի՝ ինչ գրեի, բայց արի ու տես, որ այսքան գրեցի: Երբ գիրքը վերջացնեմ, ավելի ստույգ ու լիարժեք կպատմեմ ձեզ իմ մտքերը, տպավորություններն ու կարծիքը:))))

Խորհուրդ կտամ դուք էլ կարդաք http://kat.ph/the-diary-of-anne-frank-pdf-ebook-avushka-t3181584.html

Միսաք Մեծարենց – Մտերմիկ տեսիլներ

Գրականությունից անցնում ենք Միսաք Մեծարենց. անկեղծ, ոչ-մի յուրահատուկ հետաքրքրություն չկա այդ գրողի նկատմամբ, ուղղակի իր բանաստեղծություններն էի վերլուծում, ու երբ կարդացի նրանցից մեկը՝ այն ինձ շատ դուր եկավ: Կարդացի ևս մեկ անգամ, հետո էլի… մեկ է, ոչինչ չեմ հասկանում, բայց ի՞նչն է դուրս գալիս: Ու սկսեցի որոնել այդ <<ինչ>>-ի պատասխանը: Եթե ես ոչինչ չեմ հասկանում, ինչպե՞ս կարող եմ սիրել այն: Ես կարդացի նորից, փորձեցի վերլուծել՝ ոչինչ չստացվեց, ամեն ինչ խառնեցի իրար. բաաաաան չհասկացա: Ու սկսեցի ծիծաղել ինձ վրա. ա՜յ քեզ անսովոր բան: Հիմա կարող եմ գրել այստեղ այդ բանաստեղծությունը ու կսկեմ վերլուծել այն իմ պատկերացմամբ, չգիտեմ ինչպես կստացվի:

Մտերմիկ տեսիլներ

Ու կը դառնան ջըրանիվներ ծերունի,
կափկափելով համբարուի հեքիաթներ,
թախծապատում բարբառի հո՜ծ կշռություն,
որ կ’ակոսե լուռն աշնանի գիշերին:Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշ
նոր կը հագնի լույսի մետաքս թելերով
շարամանված պատմուճանն իր մըշուշե`
ուր մերթ շողակն օդաքարին կը վառի,Ու բոժոժին ձայնեղ՝ գանգյունն արծաթե…
Ու սայլորդին ըստվերն որ` գո՜րշ` կ’երկարի՜.
ու սիկառին ծուխն` որ բիլ բիլ կ’ամպանա`
ու լազվարթե գիծը ճամփուն հեռացող…։
Սա էլ այն բանաստեղծությունն է, որին այսքան գովում եմ:Դ Միգուցե շատերին դուր չեկավ այն, կամ պարզապես բանաստեղծություն թվաց, բայց ես ինչ-որ խորհրդավոր ու մտերմիկ բան տեսա այստեղ… իհարկե, ոչ ինձ մտերմիկ: Հենց բանաստեղծության վերնագիրն էլ մտերմիկ տեսիլներ են, որոնք հենց իրեն են մտերմիկ: Առաջին տողը երբ կարդացի ու սկսեցի մտածել, հասկացա, որ ջրափոսի անիվը դա ժամանակն է, որն արդեն ծերացել է, իսկ երկրորդ տողում ինչ-որ հեքիաթներ՝ իր մանկության և հիշողության մեջ, երրորդ տողից հասկացա, որ նա այնտեղ երջանկություն չի տեսնում, այլ մի վիշտ, միգուցե դա կարոտի վիշտն է… Վերջին տողում էլ, երևի այն, որ այս ամենը աշնանն է լինում:
Անցանք հաջորդ տուն… Չգիտեմ, ինչպես է ստացվում վերլուծությունը, բայց ես պարզապես ասում եմ այն, ինչ մտածում եմ, միգուցե այն բավականին հեռու է իսկական մտքից… Ինչևէ…
Երկրորդ տան բովանդակությունից մտածում եմ, որ այն ուղղված էր իր մանկության սիրուն, որին անվանում էր ջրահարս, ու այդ ամենը պարզապես մշուշում, պարզապես անիրական ու երազ… Լույսից մետաքսե զգեստ, մշուշով շարամանված պատմուճան, իսկ քարն էլ՝ օդից: Վերջին տունն անկեղծ ասած այքան լավ չեմ հասկանում… Երևի ինչ-որ բան է հիշել իրենց բակում, կամ գյուղում, կամ իր պապին, որը սայլ է քշել, նրա սիկառի ծուխը… Իսկ ամենավերջում այն կապույտ ճանապարհն է, որը նա դեռ պետք է անցնի:
Շաաա՜տ երկար ժամանակ պահանջվեց այս ամենը հասկանալու համար… Իհարկե այդ գործում օգնեց ինձ ուսուցչուհիս, իսկ ես պարզապես ներկայացրեցի այն իմ պատկերացմամբ ու զգացումներով: Հենց հիմա այն իմ ամենասիրելի բանաստեղծությունն է, որովհետև այնտեղ ես զգացի իր պատկերացումներն ու տեսիլները, իր մանկության, իր կյանքի, իր գյուղի ամեն ինչը: