Աշխարհի իրական հրաշալիքները

Իրականում ոչ թե ինչ-որ շինություններ են հրաշալիքներ, այլ հենց ինքը՝ մարդը, որովհետև դրանք ստեղծողն էլ մարդն է, ու կյանքը, որ ապրում է մարդը հենց հրաշալիքն է, որ կա: Չեմ կարծում, թե լինեն մարդիկ, որ իրենց կյանքը հրաշալիք համարեն, որովհետև, իհարկե, ամեն ինչ լավ է, բայց եթե այս մի բանն էլ լիներ, ավելի լավ կլիներ: Կամ, օրինակ, որ հրաշալիքը մխիթարվում է, որովհետև կարող էր այդքանն էլ չլինել, որովհետև այն ինչ կա, բավական է. բայց ինչ հիմարություն: Կամ էլ ասում են, թե շատի ետևից վազողը քչին էլ չի հասնի. իրական հիմարություն, որ շեղում է քեզ իրական հրաշալիք ստեղծելու ճանապարհից: Այդ բոլոր հին ու նոր ոչ իրական հրաշալիքները ստեղծվել են իրականների կողմից, որովհետև չեն հավատացել խավարի անհաջողակներին ու չեն բավարարվել քչով: Մարդիկ բոլորն էլ կարող են հասնել հրաշալիքների, բայց երբեք չեն հասնում: Օրինակ, ինչու են մի որևէ հասարակությունում կուտակված բոլոր հրաշալիքները բավարավում նրանով, որ ունեն, օրինակ, առողջություն ու մնացածն արդեն կարևոր չէ: Բայց չէ որ առողջությունը պետք է հրաշալիք ստեղծելու համար, այլ ոչ թե ապրելու: Կարող եք լինել նաև էգոիստ. ստեղծել մի նոր բան սեփական օգտագործման համար ու ցույց տալ ամբողջ աշխարհին, բայց միայն ցույց տալ: Թող իրենք էլ իրենց հրաշալիքների պատկերացման անսահմանում ստեղծեն մի նոր հրաշալի բան:

Ազատ հրաշալիքները, գուցե, ժամանակավոր են: Ամենաանազատ հրաշալիքը սերն է, մնացած ամեն ինչ, եթե անազատ է, ուրեմն հրաշալիք չէ: Ամեն ինչ էժանագին է, եթե սեր չկա: Հրաշալիքը պետք է սիրել այնպես, ինչպես կցանկանաս, որ այն լինի: Երբ պարկում ես քնելու, սկսում ես մտածել հրաշալի հրաշալիքի մասին, երազելի, երանելի ու երբեք չես մտածում, որ այդ հրաշալիքը ստեղծողը դու ես:

Սերը ամենաանիմաստ բանն է, որ կարող էր ստեղծել հրաշալիք ստեղծող մարդը: Սիրելու ժամանակ են արվում աշխարհի ամենահրաշալի սխալները, որ հետո դառնում են ատելի, ու ինչքան էլ կողքից բոլորը ասում են, որ արած բաների համար երբեք չեն փոշմանում, միևնույն է, աշխարհում գրեթե ամեն ինչ փոշմանելիք է, որովհետև մեռնում ես վերջիվերջո ու փոշմանում, որ մի քիչ ավելի շատ չփոշմանեցիր, իսկ մինչ այդ էլ փոշմանում, որ մի քիչ շատ փոշմանեցիր:

Կյանքը պետք է դարձնել հրաշալի այնպես, ինչպես ցանկանում ես, պետք է սիրել այնպես, ինչպես ցանկանում ես, պետք է ստեղծել նոր չափորոշիչներ, եթե կա դրա կարիքը կամ չկա, որովհետև պարզապես կա դրա ցանկությունը: Ուզում ես ինքդ որոշել կարելիի ու չի կարելիի անսահմանները, ուզում ես համոզել, որ քո վիճակում հայտնվածը այդ պահին գուցե նույնպես հրաշալիք չհամարվեր, բայց կյանքը այնպիսին է, ինչպիսին մենք ենք տեսնում. օվկիանոսի ափին հայտնված մարդն ու ձուկը նույն վայրում են, բայց ոչ նույն իրավիճակում: Օվկիանոսի մեջ ձուկ-հրաշալիք լինելը իսկական հրաշալիք է, պետք է այնտեղ վերածնվել…

Սիրելիի մնացորդը

531-have-you-ever-been-hurtԵրբ ամեն վայրկյան մտածում ես այն մասին, որ հաջորդն ավելի լավն է լինելու ու ամեն բան կփոխվի, սկսում ես ապրել երևակայական ու անիրական, սկսում ես դառնալ սարսափելի պատկերավոր ու ափսոսում ես, որ ապրում ես այն աշխարհում, որը քեզ չի պատկանում: Երբ սկսում ես հույսեր փայփայել, որ մյուս վայրկյանին ամեն ինչ լավ է լինելու, սկսում ես երազել ու կորցնում ես իրականության զգացումը, սկսում ես զբաղվել ինքնախաբեությամբ ու ամենաստոր ձևով, անխելքի նման հավատում ես քեզ: Երբ բոլորը կողքից ասում են, որ նա քոնը չէ ու դեմքիդ շպրտում են դառը ու ճիշտ ճշմարտությունը, սկսում ես ցավից ողբալ, բայց և այնպես քեզ համոզում ես, որ դու ստոր էլ կարող ես լինել և պիտի հավատաս քո ստին: Երբ նա քեզ էլ առաջարկում է նույն ստորությունը, որի մասին դու գիտեիր, բայց վրան ճիշտ էիր լցրել, սկսում ես համոզել, որ նա շփոթվել է, սկսում ես նորից խաբել, հույսեր փայփայել, որ նա, միևնույն է, քեզ սիրում է և դա պարզապես շփոթմունք էր: Բայց դա շփոթմունք չէր ու ես դա տկարությունով լեցուն հասկացա, որ ժամանակավոր բնույթ է այս ամենն ու ես քեզ բոլորովին պետք չեմ…
Երանի՜ դու հայերեն կարդալ իմանայիր, երանի՜ իմ գրածները հասկանալ իմանայիր, երանի՜ իմանայիր, թե ինչ եմ ուզում, թե ինչքան եմ կարոտում ու ինչքան եմ ստորացել: Երանի՜ նրան, ում դու իրոք չես ստելու, երանի նրան, ով նայելու է աչքերիդ մեջ ու ինքն էլ իրեն չի ստելու, երջանկությունից ու հպարտությունից ողբալու է, իրեն զգալու է զորեղագույն ու վեհագույն, որ կարողացավ տրորել մոլախոտով պարուրված էժանագին հողատարածքն ու հասնել քեզ, սիրել քեզ ու արեց այնպես, որ մոլախոտերը նույնիսկ հավաքել, մաքրել պետք չեկավ, արեց այնպես, որ թեթև քամուց նրանք իրենց կամքով պոկվեցին ու ընկան անդունդը, դարձան ժայռից կախված տերևներ, որոնք սպասում են մեկ ուրիշ քամու, որովհետև իրենց կյանքն այդպիսին է՝ երևակայական ու ստոր, անպիտան, այնպես, որ նույնիսկ սեփական աշխարհ ստեղծելու հնարավորություն չկա, որովհետև ներսը լցնելու ոչինչ չկա…
Երբ տարօրինակ ապրելակերպով մի մուրացկան, ով փորձում է բոլոր հնարավոր և անհնար ձևերով համոզել, որ իր աշխարհն ունի, սկսում է ստորանալ, որովհետև ինքը հավատում է իր հորինած ստին, բայց և այնպես, տերևը երբեք էլ ծառ չի դառնա, տերևի պոկվելուն պես նա կհեռանա, իսկ ծառը, թե պոկվի, նրան վերակենդանացնողներ շատ կան, որովհետև ծառը երբեք տերև չի դառնա, ինչպես, որ ես՝ նա… Continue reading

Մերկ մարմին, թափանցիկ հոգի, կանաչ ապրելակերպ ու մտացածին երևակայությու~ն

ImageՈՒ առավոտյան, երբ, սովորաբար, գարնանը` անձրևից հետո հայտվնում ես թաց խոտերին, կամ էլ` զգում ես դրա թարմ ու կանաչ հոտը, կամ տեսնում ես էլի հոտը, դադարում ես մտածել, որ աշխարհում այնքա~ն մոխիր ու փոշի կա: Երբ հենց այդ նույն խոտին, այդ նույն մաքուր, ազնիվ ու անտեղյակ խոտին կպնում է փոշին, կամ էլ` կպցնում, սկսում ես մտածել ու հասկանալ, որ փոշին, այնուամենայնիվ գոյություն ունի: Երբ նորից ես պայքարում ու փորձում լվացվել, հասկանում ես, որ դա տևում է երանելի վայրկյաններ, որոնք նման են ամառվա գիշերներին ու ձմեռվա ցերեկներին, կամ էլ` մարտ ամսվա անանձրև օրերին…
Թեկուզ, որ դու համառ ես ու համարձակ, թեկուզ, որ դու պայքարում ես ու հաստատակամ ես, ամեն դեպքում, թեկուզ, որ երբեմն ամեն ինչ լինում է հենց այնպես, ինչպես ուզում ես, ինչպես երազել ես ու ձգտել… Հասել ես ու հպարտացել, հասկացել, որ կյանքում ամեն ինչ էդպես էլ շարունակվելու է, չնայած դժվարություններն ավելի շատ են… Թեկուզ, երբ միացնում ես անտարբերության կոճակն ու սկսում ապրել, գոնե մի պահ հասկանում ես, որ դու մենակ չես, քո կողքին, բացի քեզ նման կանաչներից, գալիս են փոշիներ, նույնիսկ ոչ թափանցիկ, երբեմն` սպիտակ ու մեկ վայրկյանում կարող են կոտրել ողնաշարդ, քանի որ դու իրենցից մեկը չես: Ու եթե դու փորձես նորից բարձրանալ վեր, կտեսնես նույն կյանքն ու նույն պատկերը… Ոչինչ, որ այն մեկն արդեն իր գործն արել ու հեռացել է… Կգա մյուսը, հետո` մյուսը ու դու ուզած-չուզած կթողնես դա ու կհեռանաս կանաչների միությունից` պարզաբանելով, որ դա քեզ ամենևին էլ պետք չէր, պարզապես կյանքն ուրախ էր կանաչներով, բայց դու արդեն մեծանում ես, և ժամանակն է հասկանալ, որ կանաչները շատ քիչ են ապրում…

Տիեզերյան ու Տերյանական սիրառատ զգացմունքներ

moonloveՄոռանա~լ, մոռանա~լ, մոռանա՞լ… Չմոռանալ, ոչինչ ու ոչ ոքի, հիշել ամենքին ու ամենին, հեռանալ աշխարհից, մոտենալ արևին, կպչել լուսնին ու թաքո~ւն երազել: Սպասել աստղերին ու լույսի շողերին, սպասել ամպերի վրա բնակվող հրեշտակներին, երազել կարմիր արյունը դեղին ու կանաչ ներկելու մասին, երազել ամենավառ ավազի հատիկի մեծանալու մասին… Երազել ու սպասել, չմոռանալ ու չհեռանալ:
Հեռանա~լ, իսկ ո՞ւր… Տիեզերք` անսահման արևներով ու լուսիններով, կապուտաչյա ու միաչյա աստղերով, ալիքների նման փոթորկող ու նավակներ խորտակող ամպեր-հրեշտակներով, որոնց ներսում ապրում է ամեն ինչ, ինչը մենք չենք մոռանա:
Նրանց մոտ ապրում է Տիեզերյան կանաչազարդ, դեղին արյունով ու կապույտ աչքով մեկը. մեկն, ով անհնազանդ է… Չնայած տարբեր է, բայց նմանեցնում է մեզ, ստիպում փոխվել, դառնալ նրա նման, թեկուզ ուրիշ երանգներով, բայց տարբեր ու նման միմյանց:
Թեկուզ անհնազանդ լինելուն, միշտ հնազանդեցնում է, կարմիր ու անտարբերներին դարձնում է գունեղ ու տարբեր ու նման… Դարձնում է անսահմանափակ ու երևակայական, անսահմանափակ երևակայական ու որոշ չափորոշիցներով փորձում գտնել հնարավոր զուգահեռներ ու փակել ուղիղը, դարձնել հատված, որից դուրս, մուտքը միայն դեղին արյունով է: Դարձնել խելահեղ ու անմեղսունակ, դարձնել երազանքների միակ հնարավոր տարբերակ ու երազե~լ է տալիս, ամենքին, ով փորձում է գտնել հատվածից այն կողմ ապրողների ուրախության բանալին, ով ուզում է դառնալ կողպեկ, որը թեկուզ կլինի ժանգոտ, բայց դեղին արյունով…
Սիրում եմ Տիեզերյան սիրառատ զգացմունքներ, որոնք ծնվեցին Տերյանական շնչով…

Երբեմնի սիրելի…

downloadԿյանքում լինում են պահեր, մարդիկ, լինում են երջանիկ րոպեներ, որոնք չես կարող փոխել գրեթե ոչնչի հետ: Չես պոկի դա ու հեռացնի քեզնից, չես ձևացնի ու չես վերացնի, չես փոշմանի ու չես հերքի… չես, չես, չես… Չես մոռանա, ու համեստորեն, կամ էլ` սրիկայաբար չես ջնջի այն ու չես լռի, չես էլ կարող թաքցնել մի բան, որ շողում է աչքերիդ մեջ: Չէիր թաքցնի այն ժպիտը` իսկ այժմ` թախիծը, չէիր թաքցնի արցունքդ, որ կարծես փայլերի շատրվան լիներ… Իսկ ա՞յժմ: Կթաքցնես, կթաքցնես, կթաքցնես… Կթաքցնես թախիծդ և դրանից ծնված այն արցունքը, որ համառորեն ու հակառակվելով ծորում է ներքև` ճանապարհին իր հետ տանելով այտերի` ժպիտից առաջացած անփոխարինելի փոսիկները, շրթունքների լայն բացվածքն ու ամեն ինչ հարթեցնելով` գալիս, իջնում, հեռանում… Հեռանում է անվերադարձ` իր ետևից բերելով մեկ ուրիշին` իր փոխարինողին… Սկսում է համոզել, որ նրանք նույնն են, կազմված են նույն բաղադրիչներից, ինչպես` մարդիկ: Հետո մյուսն է հեռանում` իր գործը ամբողջությամբ հանձնելով իրեն հաջորդողին: Բայց միևնույն է, նրանք բոլորն էլ տխրության արցուքներ են, բոլորն, իհարկե, կատարում են նույն ֆունկցիան, նման են իրար, բայց նույնը չեն… Իսկ քեզնից առաջ իմ սիրելին էր, իմ երբեմնի սիրելին: Արցո՛ւնք, գիտե՞ս, քո նախորդը քո հակառակորդն էր, քո նախորդը իմ սիրելին էր… Քո նախորդը, երբ գալիս էր, չէր տանում իմ ուրախությունը, քո նախորդը ինձ սիրում էր… Երբեմնի սիրելիս, որ միշտ գալիս էր ու երկա՜ր մնում, երբեմնի սիրելիս, քո նախորդը հիմա չեմ էլ հիշում, թե ինչու էր այդքան հաճախ գալիս: Նա գալիս էր անպատճառ ու առանց նախազգուշացնելու, նա գալիս էր անսպասելի ու, թեև դա լավ չէ, բայց` կարճ ժամանակով: Նա շուտ էր վերանում` խոստանալով վերադառնալ, իսկ դո՞ւ: Դու եկել ես այդ օրվանից ու մինչ օրս չես գնում… Չես էլ զգուշացնում, թե երբ ես գնալու, չնայած, որ ես դա այդքան շատ եմ ուզում… Չես գնա, բայց կհեռանաս, կվերջանա, բայց դեռ կգաս… Դեռ կգաս ուրիշ տեսքով, դեռ հույս կներշնչես ու կհավատացնես, կհամոզես, որ ամեն ինչ դեռ վերացած չէ, և դու մի օր հավերժ լքելու ես ինձ…

Ով եմ, ով ես, ով է))

Փոքր Յուկա, փոքր, բայց խիզախ ու կարելի է ասել անկոմպլեքս. կարելի է ասել նաև անտարբեր, նաև ռիսկով, նաև ամեն ինչ, ինչ ես կուզեմ))) Ես ուրախ եմ ու թթված, ես կատակասեր եմ ու լուրջ, ես ընկերասեր եմ ու կոպիտ, ես գիժ եմ, բայց հավասարակշռված, ես սիրում եմ բոլորին, բայց հավանում՝ քչերին_)))
Ես էսպիսին եմ, միշտ եղել եմ կամ ու կլինեմ :Դ Դարերի խորքից եկած այս զգացմունքները, բնավորության բոլոր գծերն ու արյան այս կարմիր գնդիկները կերտել են մի Յուկա, ով կանգուն է, ունի ամուր պետություն, կարևորը՝ անկախ: Ունի ամուր հիմք ու չկոտրվող իշխանություն: Այն ամուր է իր սահմաններում, իսկ իր իսկ պետությունից դուրս նա լինում է տարբեր: Ամեն մի քաղաքակրթություն իրեն բնորոշ կիրթերն ունի, իսկ անկիրթներին իմ սահմանում վիզա չեն խփում. միանգամից դեպորտ… Անկիրթը նա չէ, ով չունի կրթություն, ով չգիտի տարրական քաղաքավարության կանոններ, ով գռեհիկ է ու չոբան: Դա նա է, ով ունի իրեն անհամապատասխան կրթություն, չափից դուրս քաղաքավարի է՝ քիթը ցցած ու բադի դեմքով, ով սիրալիր է, բայց կեղծ, ով նուրբ է, բայց կեղծ, ով ժպտում է, բայց կեղծ, ով կեղծ է, շինծու, ում մոտ ամեն ինչ հնարովի է ու արհետսական, ամեն ինչ ժամանակավո ու անբովանդակ, ում մոտ ամեն ինչ չափվում է օձի ոտքերի երկարությամբ ու ուղեղն աշխատում է միայն… լավ, չի աշխատում…
Ւնչևէ, հեռու մնանք նման բարքերից և կագերից, նման դեմքերից և դեպքերից, նմաններից: Նրանք հաստատ իրենց ուրույն տեղը կգտնեն այս կյանքում, իսկ մենք պետք է մնանք էնպիսին, ինչպիսին մեր հոգու պետության քաղաքացիներն են ուզում, ինչպես թելադրում են սրտի արդար կամ անարդար իշխանավորները և ինչպես խորհուդ է տալիս երկրի՝ Ուղեղ անունով նախագահը: Մնացեք անկախ ու սիրեք իրար…  Mwah!

Ես չեմ փոշմանել)

regretԳիշերները չքնել ու անվերջ երազել, հեռախոսով թաքուն ու փսփսալով խոսել, նյարդայնանալ  շշուկից, բայց կլանված լսել մինչև վերջին հնչյունը: Չփոշմանել, եթե թեկուզ մայրիկը ամեն ինչ լսել է ու առավոտյան բարկացել. չփոշմանել, եթե նույնիսկ աշխարհն է ամեն ինչ լսել ու առավոտյան բարկացել, չփոշմանել… Երբե՜ք էլ չեմ փոշմանել:
Չեմ փոշմանել, երբ նույնիսկ ատել եմ քեզ, մի պահ ու ակնթարթ, փորձել հեռանալ, քեզ մոռանալ ու հանգիստ ապրել: Չեմ փոշմանել, երբ նույնիսկ դու ես ատել, չնայած երբեք չես փորձել մոռանալ, հեռանալ և նույնիսկ քեզ պետք չի եղել հանգիստ ապրելը. համոզված եմ, որ  ինձնից հեռու հաստատ հանգիստ կլինի:)
Երբեք չեմ փոշմանել քեզ հետ ապրած և ոչ մի ակնթարթի համար, երբեք չեմ փորձել մոռանալ և ոչ մի վայրկյան, րոպե, ժամ, ամիս, տարի, տարինե՜ր… Դա կնշանակի պոկել ու մի կողմ շպրտել մի ամբողջ կյանք, պատռել երես, հոգի ու կյանք, պատռել ինքս ինձ ու իմ եսը, պատռել ամե՜ն ինչ: Դա կնշանակի խաբել ինքս ինձ, ձևացնել ու ստորանալ, դառնալ խղճուկ ու անպաշտպան, բայց ես այդպիսին չեմ. ես չեմ փոշմանում ոչ մի դեպքում, ես երջանիկ եմ, որ դու կաս, որ եղել ես. ես ուժեղ եմ ու համարձակ, ես անվախ ու համառորեն չեմ փոշմանում, ես ես երբեք էլ չեմ փոշմանի.
Թեկուզ այդքան դժվար պահերին, ես գիտե՜մ՝ դու միշտ իմ կողքին ես եղել, թեկուզ այդքան անհասկանալի ու նյարդայնացնող, թեկուզ այդքան խելագար ու անհնազանդ, թեկուզ այդքա՜ն, այդքա՜ն, այդքա՜ն… Ինձ հետ հեշտ չէ, ես չեմ ուզում այն, ինչ ուրիշները, ես փնտրում եմ կախարդական աշխարհ, փայլուն պատկերներ ամենուր, ու ես չգիտեմ՝ արդյո՞ք դու երբևէ փոշմանել ես:
Ինչևէ, և անտեսելով այս ամենը, կամ՝ չնայած այս ամենին, ես երբեք չեմ փոշմանել ու չեմ փոշմանի, չեմ փոշմանի այն ամենի համար, ինչն ինձ ժամանակին ուրախություն էր պատճառում, չեմ փոշմանի այն ամենի համար, ինչն ապրում է իմ հիշողություններում, ինչը դարձրել է ինձ “ես”, ինչն ինձ սովորեցրեց ու սովորեցնում է, ինչն իմ անհատականությունն է ու պատկերը…

Ամենավառ ավազի հատիկը)

bGAqaWkl4dEԺամանակը գալիս ու անցնում է, անցնում է անտարբեր ու սառը, անցնում է պարզապես անցնելու, չմնալու համար, անցնում ու գնում է մեզնից, թողնում մի հետք, հիշողություն, երբեմն՝ խորը: Երբեմն ոտնահետք՝ կեղտոտ ու ցեխոտ, երբեմն մանկան սպիտակ ու քնքուշ ձեռք, որը փորձում է փակել հետքը, լցնում է կարմի՜ր ավազով՝ մանր ու մանրէազերծ, լցնում է ամենաբարի ակնթարթներով, հավաքում ու շաղ տալիս հոգու ամբողջ երկայնքով, վերցնում ամենավառ հատիկն ու նետում ուղիղ մեջտեղում, պինդ սոսնձում ու պահում նրան ամենախորը մասում, որ ոչ մի ոտնահետք երբեք չհասնի նրան, չվնասի ու չկեղտոտի: Պահում է նրան այնպես, ինչպես ոչ ոքի, պայքարում նրա համար, ամեն անգամ ներկում տարբեր գույներով, ստեղծում իր երազած գույնի հատիկը, ցանում ու աճեցնում է, մեծացնում… Դարձնում է ահռելի, այնքան մեծ, որ դառնում է հոգի, դուրս է գալիս, պոռթկում, բայց միշտ մնում նրա հետ. դառնում է պաշտպանող ու պաշտպանվող, դառնում է սիրված ու սիրելի, դառնում է երջանիկ ու անսահմա՜ն երջանկացնող: Դառնում է ամենակարևորը, դառնում է իմաստ ու նպատակ, դառնում է երազանք ու հույս, դառնում է կյանք՝ ուրա՜խ, ուրա՜խ: Ստեղծում է հեքիաթ ու հերոսներ, ստեղծում է գիրք ու պատմություն, դառնում է գրող կամ պոետ, կամ ֆլեյտահար ու շվիահար, կամ դաշնակահար ու երաժիշտ… Կամ լինում է ոչինչ, սովորական ավազի հատիկ, որ ապրում է հոգու ամենախորը մասում, որ լինում է ցնորք, բայց իրական, որ լինում է երևակայություն, բայց՝ ապրող, որ լինում է կողքիդ, բայց՝ աներևույթ, որ լինում է սահմանափակ, բայց՝ անժամկետ…

Ամենավատ 10 օրերը

Դե ընկերներցս շատերը, կամ նույնիսկ բոլորն իմացան, որ հիվանդացել եմ, տաքություն ունեմ, որն էլ եկել հաստատվել է ինձ մոտ ու մինչև հիմա չի ուզում գնալ, ո՛չ էլ գոնե մի քիչ իջնել: Սկզբում մտածեցի, որ սովորական մրսածություն է, կարելի է աչքաթող անել, ինքն իրեն կանցնի, բայց պարզվեց, որ ո՛չ սովորական է, ո՛չ էլ առավել ևս կարելի է աչքաթող անել: Ու այսօր արդեն լրանում է իմ հիվանդության 10 օրը, բայց կարծում եմ, որ նա իր առջև նպատակ է դրել ապրել մինչև երկու շաբաթ :Դ Դե ես դեմ չեմ, որովհետև արդեն այսքան դիմացա նրա գոյությանը, բայց ինձ մտահոգում է ո՛չ նրա գոյությունը, այլ թե ինչ է կատարվում ինձ հետ նրա գոյության պատճառով: Դե անտեսենք գլխացավը, թուլությունը, կոկորդիս ցավը, անկողնում զօրուգիշեր գանված մնալը, տաքությունը, սրսկվելն ու նման ալյ բաները ու առաջ քաշենք մի մեծ խնդիր, որն իրոք ինձ համար անհաղթահարելի է: Ի՞նչ եմ անում ես ամբողջ օրը…
Հեռուստացույց եմ նայում, որովհետև մի քանի անգամ փորձեցի դաս անել, բայց ոչինչ չստացվեց:
Սովորաբար ես հեռուստացույց չեմ նայում. կա՛մ նայում եմ ծայրահեղ դեպքում, կա՛մ էլ եթե տատիկս մի հետաքրքիր հաղորդում է նայում, ինձ էլ կանչում է:
Բայց այս օրերի ընթացքում ես նայում է հեռուստացույց օրվա մեծ մասը, որովհետև ուրիշ բան անել ուղղակի ի վիճակի չէի:
Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ամբողջ օրը հեռուստացուցի դիմաց ինչ-որ բան են նայում: Ի՞նչ կա ախր: Նախ ասեմ, որ արդեն հասցրել եմ մեր բոլոր հայկական սերիալներից մի քանի սերիա նայել հազար անգամ: Իրոք, երևի այս մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրել են 3 սերիա, բայց երեք հազար անգամ: Ամբողջ օրը <<Շանթ>> հեռուստաալիքով սերալ էր ու տափականբանություն: Երևի մարդկանց ուղեղները լվանալու միսսիա են կատարում. բաան չեմ հասկանում: Էդ սցենարները գրողներն իրո՞ք մարդիկ են:
Ախր ինչպես կարող է բանական էակը գրել նման բան, դուրս հանել եթեր ու մարդիկ էլ նայեն: Չեմ կարծում, որ ամեն օր հարյուրավոր մարդիկ հիվանդանում են ու ստիպված, ուրիշ ճար չունենալով նայում են այդ անիմաստ բաները: Լավ, դա մի կերպ մարսենք, բայց իրականում դեռ չեմ մարսել… Ինչի՞ համար են մեկ սերիան հազար անգամ ցույց տալիս, ամբողջ օրը նույն բաները… Մարդ խելագարվել կարող է: Ամբողջ օրը մի բան նայել, դա պարզապես անհնար է:
Դե մենք ունենք ռուսական ալիքներ, բայց այս օրերին հակառակի պես անջատել էին դրանք, երևի նրա համար, որ ծանոթանամ մեր հարուստ հեռուստատեսությանը` բազմազան, հետաքրքիր…
Իսկ երեխաների համար ընդհանրապես ոչինչ չկա:
Ես հիշում եմ մի ժամանակ <<Հայրենիք>> հեռուստաալիք կար, որը մանկական էր ու ես միշտ նայում էի դա: Կային ֆիլմեր, մուլտֆիլմեր, մանակական հաղորդումներ: Հիմա դա չկա ու ոչ մեկ չի մտածում մի ալիք հատկացնել երեխաների համար:
Մեր տանը կան արտասահմանյան մանկական ալիքներ, բայց դրանք ամեն մեկը չի, որ ունի ու հենց դրա համար էլ երեխաներն ամբողջ օրը համակարգչի դիմաց նստած են:
Մի խոսքով, ես գնամ արդեն, համակարգչի դիմաց արդեն շատ նստեցի, բայց սրա կարիքն ունեի, որովհետև արդեն հոգնեցի ամբողջ օրը ոչինչ չանելով: Հիմա էլ կգնամ մի քիչ դաս կանեմ ու նորից կքնեմ :Դ)))) Պկաաաա))))

Միայն սկզբում է ամեն ինչ անթերի

Առաջին հայացքից ամեն ինչ անթերի, գեղեցիկ, կատարյալ ու անսահման է թվում… իսկ երկրորդ հայացքից…. ամեն ինչ փոխվում է: Անթերին դառնում է թերի, գեղեցիկը` տգեղ… և այդպես մինչև վերջ: Հիմա կարդում եք ու չեք հասկանում, թե ինչի մասին եմ գրում: Ճիշտն ասած ես էլ չգիտեմ… ունեմ մտքեր ու ուզում եմ արտահայտել դրանք, բայց հարմար բառեր ու միտք չեմ կարողանում գտնել: Պարզապես արդեն մեծացել եմ, պարզապես արդեն շատ բաներ հասկանում եմ ու դեռ շաաա՜տ բաներ ունեմ բացահայտելու՝ ընկերներին, մտերիմներին, բարեկամներին… բոլորին… Չգիտեմ, ինչու՞ սկսեցի այն ամենը գրել, բայց մի բան հաստատ է. էլ երբեեեեք չեմ վստահի ոչ մեկին լիարժեք, միայն ես և ես ենք իրար հասկանում, ուրիշ ոչ մեկ: