Ցտեսությո՜ւն ընկեր, հաջողությո՜ւն եղբայր

goodbye_my_lover_by_louisebittersweet
Երբևէ չէր եղել այսպիսի զգացում. այնպես, որ րոպեի մեջ 50-60 անգամ նայեի ժամացույցին, չէր եղել այնպես, որ սպասեի մի վատ նորության, որից դրդված գոնե հետաձգվեր Երևան-Գերմանիա թռիչքը: Չէր եղել այսպիսի զգացում, որ ներսումս միանգամից ապրեր մի քանի վիշտ, որոնց սկզբնապատճառն էր ընկերոջս գնալը: Երբևէ իմ ոչ մի բարեկամ-ծանոթ-հարազատ ստիպված չէր եղել լքել հայրենիքս, և հենց ընկերս էլ առաջինն էր և, հուսամ, վերջինը:
Ակամա աչքերիս առաջ եկան այն բոլոր տարիները, որոնք անցկացրել էինք միասին. առաջին դասարանից մինչև համալսարան գնալը, թեկուզ, որ մեր նախասիրությունները շատ տարբեր էին, բայց և այնպես, մենք անպատճառ հասկանում էինք միմյանց: Ամեն հարցում մենք լավագույն ընկերներ էինք, և հենց դա էր մեր զենքը:
Նստած սպասասրահում, մտորելով և վերհիշելով այս ամենը, հետևում էի նրա անցուդարձին. մերթ երևում էր աչքերի փայլը` հուսադրող, պայծառ ապագայի գալուստը, մեկ էլ երևում էր իրողության վիշտը, երբ դառնում էր մանրախնդիր և հասկանում, որ գնում է հավիտյան, և նույնիակ փոշմանելու դեպքում ոչինչ չի փրկվի:
Այնուհանդերձ բոլորս էինք տխուր, քանզի հրաժեշտ էինք տալիս միմյանց: Եվ երբ մոտեցավ այդ չարաբաստիկ ու բաժանարար ժամը, երբ հայտարարվեց ինքնաթիռի մոտալուտ վերելքը, ակամա աչքերս լցվեցին ու արցունքները խանգարում էին, որ պարզ տեսնեմ նրա դեմքի էմոցիաները, հասկանամ ու հավատամ, որ նա ուրախ է, որ այդպես միգուցե ավելի լավ կլինի: Եվ հուսադրող գրկախառնությունն ու նրան վերջին անգամ այդքան մոտ զգալու գործընթացը կարծես տևեց մի վայրկյան, չնայած, որ բոլորը մեզ էին սպասում:
-Եվ վերջին անգամ ի՞նչ կուզես ինձ ասել,- ուրախ տոնով ու ցածր-շշուկային ձայնը ծակեց ականջս:
Ասելու բանն այնքան շատ էր, որ ես պարզապես նախընտրեցի լռել: Եվ այդպես լուռ հրաժեշտ տվինք միմյանց, հուսալով, որ գոնե մի օր կհանդիպենք կրկին, կհանդիպենք ու այլևս երբենք չենք բաժանվի, հրաժեշտը կտևի մեկ օր, և վերդարձը կլինի սովորական:
Այնուհանդերձ կարոտն արդեն տանջում է, բացառիկ զգացմունքն ու անհավատալի իրողությունը թաղվել են հոգուս կենտրոնում ու այլևս չեն սպասում վատ նորության, որից դրդված կհետաձգվի Երևան-Գերմանիա թռիչքը…
Հաջողությո՜ւն. հաջողությո՜ւն իմ ընկեր և միգուցե նաև` եղբայր:

Յուրօրինակ, եզակի, միակ…

Ինչպես ասում են՝ ամեն ինչից մի քիչ-մի քիչ_) Իսկ այս դեպքում ես կասեի՝ այ սրանից մե՜կը՝ յուրօրինակ, եզակի, միակ: Մեկը, ով ոչ թե խոսում է, այլ՝ լսում, մեկը, ով ոչ թե մեղադրում է, այլ՝ սփոփում ու արդարացնում, մեկը, ով չնայած ամեն ինչին ժպտում է ու ասում՝ կողքիդ եմ, չմտածե’ս:
Ու դու արդեն չես էլ մտածում. գիտես, որ մենակ չես, որ քեզ հասկացող ու սիրող կա, որ, վերջապես, քեզ նման մեկը կա 🙂 Զգում ես քեզ ուժեղ, ես կասեի ամենազոր, որովհետև մեջքիդ մեկը կա, ում դու իրոք վստահում ես, ավելի ճիշտ’ ով իրոք վստահելի է: Սիրում ես նրան, որովհետև նա խենթ է ու ռիսկ կոչվածը նրա մեջ այնքան շատ է, որ կարող ես քեզ թույլ տալ ամեն ինչ. նա քո կողքին է:
Սիրում ես նրան, որովհետև նա քո հայելին է, արտապատկերը, նայում ես նրան ու տեսնում քեզ, բայց ուրա՜խ, որպեսզի ուրախ լինես և դու: Նույնն էլ դու ես անում. ժպտում ես, որ նա էլ ժպտա, պաշտպանում ես, որ պաշտպանված լինես և դու, սիրում ես, ու սիրվում ես նաև դու)))
Միայն նրան կարող ես զանգահարել կեսգիշերին, սկսել պատմել հարևանի գոռգոռոցների կամ էլ բակում հաչացող շան մասին ու “ստիպել” նրան տառապել քեզ հետ: Կամ էլ դա դարձնել զվարճանք՝ առավոտյան դրա մասին պատմելով բոլորին:
Անվանել նրան՝ ի՜նչ կկամենաս, բայց սիրով ու ժպիտով: Նայել նրա’ երջանկությունից շողացող աչքերին ու ամո՜ւր գրկել, հավատալ, որ նա հավերժ է, ամեն ինչ անել, որ նա լինի հավերժ, սիրել նրան հավերժ, ամուր բռնել ձեռքը’ նույնպես հավերժ… Ամեն րոպե հարցնել՝ ես քո լավագույնն եմ, չէ՞, անընդհատ խանդել դասընկերուհուն կամ համակուրսեցուն, ոչ ոքի մոտիկ չթողնել, որովհետև վախենում ես կորցնել նրան… Բայց և այնպես հավատում ես, որ նա երբեք էլ քեզնից չի գնա, պարզապես նա թանկ է քեզ համար, քո յուրօրինակը, եզակին, միակը և ամենա ամենան… Քո լավագույնը))))24