Տոնում ենք մեր հաղթանակը

Մոտ երկու օր առաջ իմացա, որ Մաշտոցի այգում միջոցառում է լինելու՝ հաղթանակի առիթով: Անպայման պետք է գնայի, բայց չէի ուզում մենակ գնալ: Ֆեյսբուքով մի-քանի հոգու հարցրեցի, պարզվեց, որ նրանց նման բաներ չեն հետաքրքրում… Ափսոս, որ նրանք դեռ կան իմ ընկերների մեջ:( Ու մտածեցի, որ հնարավոր է ըներ Մարթան գնա այգի. շատ ավելի լավ, միասին կգնանք, և գրեցի… Պարզվեց, որ նա շատ զբաղված է լինելու այդ ժամին, բայց ոչինչ, երկու ժամ ուշացումով կգնանք: Ու այսօր գնացինք՝ ես, ընկեր Մարթան և նրա ընկերուհին: Այգում խոսեցինք բնապահպան-ակտիվիստների հետ ու փորձեցինք պարզել, թե ինչ է լինելու այս ամենի վերջը: Քննարկումը շատ բուռն էր, բոլորի խոսքերը՝ միաձայն: Մի-քանի բնապահպանների դեմ քրեական գործ է հարուցվել, բայց դա պարզապես վախեցնելու համար է, ձեռբակալություններ չեն լինի… Ու բոլորն էին այսպես մտածում: Հետո այգում գտնվել էր մի ապակու կտոր, որը մարտի 8-ից մի փոքրիկ հուշ էր: Այդ ապակին հանվել էր աճուրդի ու վերջում այդ փոքրիկ կտորի համար մի մարդ վճարեց 20 հազար դրամ: Մենք այնտեղ երկար չկարողացանք մնալ, որովհետև ընկեր Մարթան շտապում էր, մութն էլ արդեն ընկնում էր: Հաջորդ անգամ Թեղուտ ենք գնալու՝ դպրոցական արշավի տեսքով:))

Մաշտոցի այգին կմնա այգի

Մաշտոցի այգին այգի կմնաաա) Այս 80 օրերի պայքարը ի վերջո հասավ իր նպատակին ու մեր այգին այգի է նորից, այլ ոչ-թե առևտրի կենտրոն: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ բանը սրան չհասներ ու նախագահի խառնվելու կարիքը չլիներ, բայց սա էլ է բան… Կարող էր նույնիսկ սա էլ չլինել… Անչափ ուրախ եմ, որովհետև արդեն հիասթափված աչքերումս ոչ մի հույսի կաթիլ չկար, բայց ես համոզվեցի` հույսը վերջինն է մարում:

Առողջ ապրելակերպ – «Առողջ» Երկրագունդ

Մթնոլորտի աղտոտում, ծառահատում,
գլոբալ տաքացում, ծխախոտ… աշխարհում ամեն ինչ ազդում է մարդու վրա՝ իր դրական ու բացասական կողմերով. բացառություններ չկան:) Քննարկենք վերը նշված երևույթները:

Մթնոլորտի աղտոտում- թերևս ամենամեծ
հիմնախնդիրներից մեկը, որի համար լիարժեք լուծում դժվար թե գտնվի: Նրա հետ կապված է գրեթե ամեն ինչ. և՛ մեքենաների, և՛ գործարանների ծուխը, աղբի այրումը… հիմա որ բոլորը թվարկեմ շատ ժամանակ կանցնի, բայց կարելի է որոշ չափով լուծում տալ դրան: Առաջարկում եմ աղբի տեսակավորում, պլաստիկ շշերի, թղթի վերամշակում, անսարք մեքենաների վերանորոգում ու տեխնիկայի ոչ չարաշահում: Ծառահատումը պետք է արգելել որոշ վայրերում, ու պետք է պարբերաբար ավելացնել նրանց թիվը: Դուք գիտե՞ք, որ յուրաքանչյուր մարդուն մաքուր թթվածին շնչելու համար պետք է 10-13 ծառ, որը մեր Հայաստանում չի անցնում 3-ի սահմանը: Սա վկայում է ծառերի սակավության մասին: Դժվար չէ ծառ տնկել. եթե ամեն մարդ գոնե մեկական ծառ տնկի՝ մենք կունենանք շատ մեծ տարբերություն: Դեեե գլոբալ տաքացման մասին ոչինչ չեմ կարող ասել: Երկիր մտնող արևի ջերմությունը չի կարողանում լիարժեք դուրս գալ սահմաններից ու արդյունքում էլ Երկիրը տաքանում է: Դրա պատճառը Տիեզերք ուղարկվող անվերջ հրթիռներն են, որոնք վնասում են Օզոնի շերտը, և ոչ միայն դա: Դրա մեջ են մտնում նաև այն երևույթները, որոնք կապ ունեն մթնոլորտի աղտոտման հետ: Ծխախոտ – չնայած որ այն քիչ կապ ունի մնացածի հետ, բայց ունի մեկ ընդհանուր բան՝ ազդում է մարդու առողջության վրա: Ես դրա մեջ ոչ-մի վատ բան չեմ տեսնում, բայց այն, որ դա վնասակար է առողջությանը՝ արդեն վատ է: Ամեն մարդ ունի ընտրության իրավունք, և նա է ընտրում իր կյանքի ճանապարհը. ոչ-ոք իրավունք չունի նրան արգելելու այն ինչ նա ուզում է անել, բայց եկեք անենք այնպես անենք, որ մեր արածը ուրիշների կյանքի վրա չազդի ու անենք ճիշտ ընտրություն, որ հետո չփոշմանենք: ))))

Նյութը նաեւ կարող եք գտնել այստեղ

Էկոլոգիա… բնապահպանական հիմնախնդիրներ… լուծումներ… առաջարկություններ)))

Ի՞նչ եք կարծում, կատարյալ է ամեն ինչ մեր Երկիր մոլորակում: Այս հարցին առանց մտածելու կարելի է միանշանակ պատասխանել: Շատ երևույթներ կան, որոնք փչացնում են  երկրի օդն ու բնությունը: Օրինակ` մեքենաները, գործարանները, փողոցների փոշին ու անվերջ աղտոտող հասարակությունը: Այս աշխարհում անթերի ոչինչ չկա, դա բոլորին է հայտնի, բայց չի կարելի ամեն ինչն այսպես թերի դարձնել: Օգնեք, օգնեք, օգնեեեեեք հաղթահարելու այս` չվնասելու ինքներդ ձեզ, պաշտպանելու ձեզ և ձեր ընտանիքին, առողջ ու երկաաաա՜ր ապրելու համար:

Առաջարկեք լուծումներ:

Ի՞նչ եք անում դուք ձեր իսկ համայնքի համար: