Ամառվա ընթացքում դպրոցական խմբով(էկոտուրի մասնակիցներով) գնացել էինք Արատես՝ երեք օրով: Կարելի է ասել, որ ես այդ ամբողջ ընթացքում տեսախցիկը ձեռքիս նկարում էի աամեն ինչ: Բայց երբ եկա Երևան, չգիտեմ ինչու, ֆիլմ չպատրաստեցի ու էդպես… Մոռացա դրա մասին:
Մի-քանի ժամ առաջ Էլենի տանը արխիվներից հայտնաբերեցի մի փոքրիկ մաս մեր արկածներից: Էդ ամենը նկարվել էր Էլենի հեռախոսով, հենց դրա համար էլ միանգամից ներբեռնեցի youtube… Նախ պատմեմ էս պատմության ամենահետաքրքիր մանրամասները:
Մենք գնացել էինք Եղեգնաձորի բուժկետ ու ամենը սկսվեց հենց էստեղից: Մեր անբախտ Հայկի անբախտ ոտքը մեր ճամբարի է՛լ ավելի անբախտ շունը կծել էր ու մենք ստիպված եղանք կատարել համապատասխան բուժօգնություն… Իհարկե մեզնից ոչ մի օգուտ չեղավ… Իմ պապան մեզ տարավ բուժկետ, ինքն անհետացավ ու մենք մնացինք 4 անճարներով :Դ
Այս բուժկետն ուներ երկու գլխավոր բժիշկ ու երկու բուժքույր: Բոլորը միանգամից տարվեցին մեր Հայկով ու մեզնից մի ժամ առաջ եկածները ստիպված եղան ևս մեկ ժամ սպասել: Արեցին համապատասխան պատվաստումներ, կապեցին ոտքը ու մեզնից գումար ուզեցին: Իհարկե մեզ մոտ կար գումար, բայց մենք չտվեցինք, պատճառաբանելով, որ չունենք: Զանգեցինք ընկեր Արտակին, ինքն էլ ասաց, որ մենք վերադառնանք, որ գումարը Երևան գնալու ճանապարհին կտանենք կտանք: Այդ օրն էլ մեր ճամբարի վերջին օրն էր. մենք խոստացանք, որ երեկոյան անպայման կբերենք ու դուրս եկանք բուժկետից ահավոր սոված, ծարավ: Մեր ճամբարը բուժկետից մոտ 22-25կմ հեռավորության վրա էր, իսկ մենք ոտքով չէինք կարող գնալ… Բարձրանում էինք դեպի մոտակա խանութ, մեկ էլ հանկարծ ճանապարհին մի մեքենա տեսանք ու նետեցինք մեզ դրա տակ: Մենք խնդրեցինք մեզ նրան տանել մեր ուզած տեղն ու առաջարկեցինք դրա համար 1000 դրամ :Դ Ինքն էլ համաձայնվեց… Ուրախ-ուրախ նստեցինք ու գնացինք: Մեր տրամադրությունը կտրուկ փոխվեց, երբ այդ տղան միացրեց իր նվագարկիչն ու ձայնը բարձրացրեց մինչև վերջ :Դ Նման երգեր ես իմ ամբողջ կյանքում չէի լսել, նման գռեհիկ, կոպիտ ու անտանելի: Բառերը հազիվ էին հասկացվում, ինչն էլ հասկացվում էր՝ ավելի լավ է չհասկացվեր: Էդպես նա մեզ տարավ մեր ճամբար, անցակցրեց անբախտ շան մոտով ու մենք գնացինք մեր սենյակներով: Վերջում էլ, երբ արդեն Երևան էինք վերադառնում, տարանք և մեր պարքտը տվեցինք :Դ՛
Շատ հավես էէրր. ես մեծ հաճույքով նորից կգնայի:
Էս էլ մի փոքր մաս այդ մեքենայի մեջ…