Ընտրեք ինձ և ես…

Սիրելի ժողովուրդ, հարգելի քաղաքացիներ… ընտրեք ինձ, ես ամենալավն եմ…
Եթե ընտրեք ինձ, ես կասֆալտապատեմ ձեր կանաչ տարածքները, կոչնչացնեմ ձեր այգիները և դրանց փոխարեն կկառուցեմ էլիտար շենքեր, սուպերմարկետներ, բիզնեսի աղբյուր հանդիսացող շինություններ…
Եթե ընտրեք ինձ՝ ուրիշների փոխարեն ես կուտեմ ձեր փողերը, եթե չընտրեք ինձ՝ իմ փոխարեն մեկ ուրիշը  կուտի ձեր փողերը:

Ի՞նչ տարբերություն, մեկ ա արդյունքը բոլորիս մոտ կլինի նույնը…