Սիրելիի մնացորդը

531-have-you-ever-been-hurtԵրբ ամեն վայրկյան մտածում ես այն մասին, որ հաջորդն ավելի լավն է լինելու ու ամեն բան կփոխվի, սկսում ես ապրել երևակայական ու անիրական, սկսում ես դառնալ սարսափելի պատկերավոր ու ափսոսում ես, որ ապրում ես այն աշխարհում, որը քեզ չի պատկանում: Երբ սկսում ես հույսեր փայփայել, որ մյուս վայրկյանին ամեն ինչ լավ է լինելու, սկսում ես երազել ու կորցնում ես իրականության զգացումը, սկսում ես զբաղվել ինքնախաբեությամբ ու ամենաստոր ձևով, անխելքի նման հավատում ես քեզ: Երբ բոլորը կողքից ասում են, որ նա քոնը չէ ու դեմքիդ շպրտում են դառը ու ճիշտ ճշմարտությունը, սկսում ես ցավից ողբալ, բայց և այնպես քեզ համոզում ես, որ դու ստոր էլ կարող ես լինել և պիտի հավատաս քո ստին: Երբ նա քեզ էլ առաջարկում է նույն ստորությունը, որի մասին դու գիտեիր, բայց վրան ճիշտ էիր լցրել, սկսում ես համոզել, որ նա շփոթվել է, սկսում ես նորից խաբել, հույսեր փայփայել, որ նա, միևնույն է, քեզ սիրում է և դա պարզապես շփոթմունք էր: Բայց դա շփոթմունք չէր ու ես դա տկարությունով լեցուն հասկացա, որ ժամանակավոր բնույթ է այս ամենն ու ես քեզ բոլորովին պետք չեմ…
Երանի՜ դու հայերեն կարդալ իմանայիր, երանի՜ իմ գրածները հասկանալ իմանայիր, երանի՜ իմանայիր, թե ինչ եմ ուզում, թե ինչքան եմ կարոտում ու ինչքան եմ ստորացել: Երանի՜ նրան, ում դու իրոք չես ստելու, երանի նրան, ով նայելու է աչքերիդ մեջ ու ինքն էլ իրեն չի ստելու, երջանկությունից ու հպարտությունից ողբալու է, իրեն զգալու է զորեղագույն ու վեհագույն, որ կարողացավ տրորել մոլախոտով պարուրված էժանագին հողատարածքն ու հասնել քեզ, սիրել քեզ ու արեց այնպես, որ մոլախոտերը նույնիսկ հավաքել, մաքրել պետք չեկավ, արեց այնպես, որ թեթև քամուց նրանք իրենց կամքով պոկվեցին ու ընկան անդունդը, դարձան ժայռից կախված տերևներ, որոնք սպասում են մեկ ուրիշ քամու, որովհետև իրենց կյանքն այդպիսին է՝ երևակայական ու ստոր, անպիտան, այնպես, որ նույնիսկ սեփական աշխարհ ստեղծելու հնարավորություն չկա, որովհետև ներսը լցնելու ոչինչ չկա…
Երբ տարօրինակ ապրելակերպով մի մուրացկան, ով փորձում է բոլոր հնարավոր և անհնար ձևերով համոզել, որ իր աշխարհն ունի, սկսում է ստորանալ, որովհետև ինքը հավատում է իր հորինած ստին, բայց և այնպես, տերևը երբեք էլ ծառ չի դառնա, տերևի պոկվելուն պես նա կհեռանա, իսկ ծառը, թե պոկվի, նրան վերակենդանացնողներ շատ կան, որովհետև ծառը երբեք տերև չի դառնա, ինչպես, որ ես՝ նա…

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s