ՈՒ առավոտյան, երբ, սովորաբար, գարնանը` անձրևից հետո հայտվնում ես թաց խոտերին, կամ էլ` զգում ես դրա թարմ ու կանաչ հոտը, կամ տեսնում ես էլի հոտը, դադարում ես մտածել, որ աշխարհում այնքա~ն մոխիր ու փոշի կա: Երբ հենց այդ նույն խոտին, այդ նույն մաքուր, ազնիվ ու անտեղյակ խոտին կպնում է փոշին, կամ էլ` կպցնում, սկսում ես մտածել ու հասկանալ, որ փոշին, այնուամենայնիվ գոյություն ունի: Երբ նորից ես պայքարում ու փորձում լվացվել, հասկանում ես, որ դա տևում է երանելի վայրկյաններ, որոնք նման են ամառվա գիշերներին ու ձմեռվա ցերեկներին, կամ էլ` մարտ ամսվա անանձրև օրերին…
Թեկուզ, որ դու համառ ես ու համարձակ, թեկուզ, որ դու պայքարում ես ու հաստատակամ ես, ամեն դեպքում, թեկուզ, որ երբեմն ամեն ինչ լինում է հենց այնպես, ինչպես ուզում ես, ինչպես երազել ես ու ձգտել… Հասել ես ու հպարտացել, հասկացել, որ կյանքում ամեն ինչ էդպես էլ շարունակվելու է, չնայած դժվարություններն ավելի շատ են… Թեկուզ, երբ միացնում ես անտարբերության կոճակն ու սկսում ապրել, գոնե մի պահ հասկանում ես, որ դու մենակ չես, քո կողքին, բացի քեզ նման կանաչներից, գալիս են փոշիներ, նույնիսկ ոչ թափանցիկ, երբեմն` սպիտակ ու մեկ վայրկյանում կարող են կոտրել ողնաշարդ, քանի որ դու իրենցից մեկը չես: Ու եթե դու փորձես նորից բարձրանալ վեր, կտեսնես նույն կյանքն ու նույն պատկերը… Ոչինչ, որ այն մեկն արդեն իր գործն արել ու հեռացել է… Կգա մյուսը, հետո` մյուսը ու դու ուզած-չուզած կթողնես դա ու կհեռանաս կանաչների միությունից` պարզաբանելով, որ դա քեզ ամենևին էլ պետք չէր, պարզապես կյանքն ուրախ էր կանաչներով, բայց դու արդեն մեծանում ես, և ժամանակն է հասկանալ, որ կանաչները շատ քիչ են ապրում…