Երբեմնի սիրելի…

downloadԿյանքում լինում են պահեր, մարդիկ, լինում են երջանիկ րոպեներ, որոնք չես կարող փոխել գրեթե ոչնչի հետ: Չես պոկի դա ու հեռացնի քեզնից, չես ձևացնի ու չես վերացնի, չես փոշմանի ու չես հերքի… չես, չես, չես… Չես մոռանա, ու համեստորեն, կամ էլ` սրիկայաբար չես ջնջի այն ու չես լռի, չես էլ կարող թաքցնել մի բան, որ շողում է աչքերիդ մեջ: Չէիր թաքցնի այն ժպիտը` իսկ այժմ` թախիծը, չէիր թաքցնի արցունքդ, որ կարծես փայլերի շատրվան լիներ… Իսկ ա՞յժմ: Կթաքցնես, կթաքցնես, կթաքցնես… Կթաքցնես թախիծդ և դրանից ծնված այն արցունքը, որ համառորեն ու հակառակվելով ծորում է ներքև` ճանապարհին իր հետ տանելով այտերի` ժպիտից առաջացած անփոխարինելի փոսիկները, շրթունքների լայն բացվածքն ու ամեն ինչ հարթեցնելով` գալիս, իջնում, հեռանում… Հեռանում է անվերադարձ` իր ետևից բերելով մեկ ուրիշին` իր փոխարինողին… Սկսում է համոզել, որ նրանք նույնն են, կազմված են նույն բաղադրիչներից, ինչպես` մարդիկ: Հետո մյուսն է հեռանում` իր գործը ամբողջությամբ հանձնելով իրեն հաջորդողին: Բայց միևնույն է, նրանք բոլորն էլ տխրության արցուքներ են, բոլորն, իհարկե, կատարում են նույն ֆունկցիան, նման են իրար, բայց նույնը չեն… Իսկ քեզնից առաջ իմ սիրելին էր, իմ երբեմնի սիրելին: Արցո՛ւնք, գիտե՞ս, քո նախորդը քո հակառակորդն էր, քո նախորդը իմ սիրելին էր… Քո նախորդը, երբ գալիս էր, չէր տանում իմ ուրախությունը, քո նախորդը ինձ սիրում էր… Երբեմնի սիրելիս, որ միշտ գալիս էր ու երկա՜ր մնում, երբեմնի սիրելիս, քո նախորդը հիմա չեմ էլ հիշում, թե ինչու էր այդքան հաճախ գալիս: Նա գալիս էր անպատճառ ու առանց նախազգուշացնելու, նա գալիս էր անսպասելի ու, թեև դա լավ չէ, բայց` կարճ ժամանակով: Նա շուտ էր վերանում` խոստանալով վերադառնալ, իսկ դո՞ւ: Դու եկել ես այդ օրվանից ու մինչ օրս չես գնում… Չես էլ զգուշացնում, թե երբ ես գնալու, չնայած, որ ես դա այդքան շատ եմ ուզում… Չես գնա, բայց կհեռանաս, կվերջանա, բայց դեռ կգաս… Դեռ կգաս ուրիշ տեսքով, դեռ հույս կներշնչես ու կհավատացնես, կհամոզես, որ ամեն ինչ դեռ վերացած չէ, և դու մի օր հավերժ լքելու ես ինձ…

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s