Ես չեմ փոշմանել)

regretԳիշերները չքնել ու անվերջ երազել, հեռախոսով թաքուն ու փսփսալով խոսել, նյարդայնանալ  շշուկից, բայց կլանված լսել մինչև վերջին հնչյունը: Չփոշմանել, եթե թեկուզ մայրիկը ամեն ինչ լսել է ու առավոտյան բարկացել. չփոշմանել, եթե նույնիսկ աշխարհն է ամեն ինչ լսել ու առավոտյան բարկացել, չփոշմանել… Երբե՜ք էլ չեմ փոշմանել:
Չեմ փոշմանել, երբ նույնիսկ ատել եմ քեզ, մի պահ ու ակնթարթ, փորձել հեռանալ, քեզ մոռանալ ու հանգիստ ապրել: Չեմ փոշմանել, երբ նույնիսկ դու ես ատել, չնայած երբեք չես փորձել մոռանալ, հեռանալ և նույնիսկ քեզ պետք չի եղել հանգիստ ապրելը. համոզված եմ, որ  ինձնից հեռու հաստատ հանգիստ կլինի:)
Երբեք չեմ փոշմանել քեզ հետ ապրած և ոչ մի ակնթարթի համար, երբեք չեմ փորձել մոռանալ և ոչ մի վայրկյան, րոպե, ժամ, ամիս, տարի, տարինե՜ր… Դա կնշանակի պոկել ու մի կողմ շպրտել մի ամբողջ կյանք, պատռել երես, հոգի ու կյանք, պատռել ինքս ինձ ու իմ եսը, պատռել ամե՜ն ինչ: Դա կնշանակի խաբել ինքս ինձ, ձևացնել ու ստորանալ, դառնալ խղճուկ ու անպաշտպան, բայց ես այդպիսին չեմ. ես չեմ փոշմանում ոչ մի դեպքում, ես երջանիկ եմ, որ դու կաս, որ եղել ես. ես ուժեղ եմ ու համարձակ, ես անվախ ու համառորեն չեմ փոշմանում, ես ես երբեք էլ չեմ փոշմանի.
Թեկուզ այդքան դժվար պահերին, ես գիտե՜մ՝ դու միշտ իմ կողքին ես եղել, թեկուզ այդքան անհասկանալի ու նյարդայնացնող, թեկուզ այդքան խելագար ու անհնազանդ, թեկուզ այդքա՜ն, այդքա՜ն, այդքա՜ն… Ինձ հետ հեշտ չէ, ես չեմ ուզում այն, ինչ ուրիշները, ես փնտրում եմ կախարդական աշխարհ, փայլուն պատկերներ ամենուր, ու ես չգիտեմ՝ արդյո՞ք դու երբևէ փոշմանել ես:
Ինչևէ, և անտեսելով այս ամենը, կամ՝ չնայած այս ամենին, ես երբեք չեմ փոշմանել ու չեմ փոշմանի, չեմ փոշմանի այն ամենի համար, ինչն ինձ ժամանակին ուրախություն էր պատճառում, չեմ փոշմանի այն ամենի համար, ինչն ապրում է իմ հիշողություններում, ինչը դարձրել է ինձ “ես”, ինչն ինձ սովորեցրեց ու սովորեցնում է, ինչն իմ անհատականությունն է ու պատկերը…

One thought on “Ես չեմ փոշմանել)

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s