Ամենավառ ավազի հատիկը)

bGAqaWkl4dEԺամանակը գալիս ու անցնում է, անցնում է անտարբեր ու սառը, անցնում է պարզապես անցնելու, չմնալու համար, անցնում ու գնում է մեզնից, թողնում մի հետք, հիշողություն, երբեմն՝ խորը: Երբեմն ոտնահետք՝ կեղտոտ ու ցեխոտ, երբեմն մանկան սպիտակ ու քնքուշ ձեռք, որը փորձում է փակել հետքը, լցնում է կարմի՜ր ավազով՝ մանր ու մանրէազերծ, լցնում է ամենաբարի ակնթարթներով, հավաքում ու շաղ տալիս հոգու ամբողջ երկայնքով, վերցնում ամենավառ հատիկն ու նետում ուղիղ մեջտեղում, պինդ սոսնձում ու պահում նրան ամենախորը մասում, որ ոչ մի ոտնահետք երբեք չհասնի նրան, չվնասի ու չկեղտոտի: Պահում է նրան այնպես, ինչպես ոչ ոքի, պայքարում նրա համար, ամեն անգամ ներկում տարբեր գույներով, ստեղծում իր երազած գույնի հատիկը, ցանում ու աճեցնում է, մեծացնում… Դարձնում է ահռելի, այնքան մեծ, որ դառնում է հոգի, դուրս է գալիս, պոռթկում, բայց միշտ մնում նրա հետ. դառնում է պաշտպանող ու պաշտպանվող, դառնում է սիրված ու սիրելի, դառնում է երջանիկ ու անսահմա՜ն երջանկացնող: Դառնում է ամենակարևորը, դառնում է իմաստ ու նպատակ, դառնում է երազանք ու հույս, դառնում է կյանք՝ ուրա՜խ, ուրա՜խ: Ստեղծում է հեքիաթ ու հերոսներ, ստեղծում է գիրք ու պատմություն, դառնում է գրող կամ պոետ, կամ ֆլեյտահար ու շվիահար, կամ դաշնակահար ու երաժիշտ… Կամ լինում է ոչինչ, սովորական ավազի հատիկ, որ ապրում է հոգու ամենախորը մասում, որ լինում է ցնորք, բայց իրական, որ լինում է երևակայություն, բայց՝ ապրող, որ լինում է կողքիդ, բայց՝ աներևույթ, որ լինում է սահմանափակ, բայց՝ անժամկետ…

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s