Իմ մասին

IMG_1465
Եվ այսպես, հազար տարվա գրածս մի ակնթարթում ջնջեցի, որովհետև այն, ինչ գրել էի 9-րդ դասարանում, մի քիչ անկապ էր, որ հասկանայիք, թե ինչ է նշանակում «իմ մասին»-ը: Ճիշտն ասած, հիմա չգիտեմ էլ, թե ինչ պիտի գրեմ, միգուցե նույն բաները, ուղղակի մի քիչ փոփոխված, կամ էլ` անկապ բաներ, ինչպես միշտ` «իմ մասին»-ի շուրջ:
Մի օր, եթե հաջողվի, երբ դառնամ լավ լրագրող, հայտնի ու հզոր, և մի օր էլ, երբ լինի աշխարհի վերջն ու էնպես ստացվի, որ իմ բլոգը մի կերպ պահպանվի, թող մարդիկ իմանան, որ ես սկսել եմ գրել 10-րդ դասարանում, ավելի ճիշտ և ավելի սկիզբ` ծնվել եմ 1995 թվականին, սովորել եմ լի~քը դպրոցներում, որոնցից ամենավերջինն ու ամենավերջը եղել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, հետո ընդունվել եմ Երևանի փթիրական-պետական համալսարան ու մինչև էս գրելուս պահը սովորում եմ, հետոն` չգիտեմ: Մի խոսքով մի քիչ նման ու մի քիչ տարբեր եմ: Համալսարանն ատում եմ, ինչքան մեջս տեղ կա, ինչքան ուժ ունեմ: Մենակ իրան եմ ատում, չնայած, որ ինքը դրան արժանի չի: Լավ, համալսարանը իրան շատ լավ կզգա :Դ Թեման փոխեցի: Մինչև համալսարան ընդունվելս, սովորել եմ, ինչպես արդեն ասացի, Սեբաստացիական կրթահամալիրում, որտեղ ես անցակացրել եմ անմոռանալի, անփոխարինելի ու, ցավոք սրտի, անվերադարձ լավագույն 3 տարի: Այնտեղ սովորեցի ամեն ինչ, ինչն ինձ դեռևս պետք է, միայն մի բանի համար եմ ափսոսում, որ չափից դուրս վատը դարձրեց համալսարանի համար: Չնայած, դա իմ խնդիրը չէ: Դեռևս իմ մասին կենսագրական տվյալներն այդքան էլ շատ ու հիմնավորված չեն, դրա համար ավելի լավ է` լռեմ:  Մնացածի մասին կարելի է պատկերացում կազմել գրածներիցս, որոնք, այդքան էլ քիչ չեն:
Կարծում եմ էստեղ անտեղի չի այս հավելումը` կիսատ, բայց` շարունակելի… ❤

One thought on “Իմ մասին

  1. Anonymous says:

    kyanqum handipac voch mi banicc petq chi boxoqel vorovhetev, drancic das es qaxum u ete faymov es linum karum es chisht ogtagorces et amen inche

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s